Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Համավարակի պատճառով Վրաստանի հանրային դպրոցները, սեպտեմբերի 15 -ից կրթական գործընթացը սկսել էին հեռակա կարգով: Իսկ հոկտեմբերի 4 -ից հանրապետության պետական և մասնավոր դպրոցներում վերսկսվեց ուսուցման գործընթացը:
Սակայն համավարակի սրման պատճառով ինչպես երկրի մի շարք շրջաններում այդ թվում Նինոծմինդայում, մի քանի դպրոցներ անցել են հեռավար ուսուցման:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի թվով 4 դպրոցներ համավարակի պատճառով անցել են հեռավար ռեժիմի՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 4, Օրլովկայի եւ Մամզարայի դպրոցները, իսկ Գորելովկայի թիվ 2 հանրային դպրոցը այսօր է անցել հեռավար ուսուցման:
Իսկ մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով:
Մեր այն հարցին թե բնակիչների շրջանում խոսակցություններ է պտտվում, որ նոյեմբերի 1 -ից շրջանի բոլոր դպորցները անցնելու են հեռավար ռեժիմի, ռեսուրս կենտրոնից պատասխանեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: