Սամցխե-Ջավախքում 30 դպրոց անցել է հեռավար ուսուցման

Սամցխե-Ջավախքում 30 դպրոց անցել է հեռավար ուսուցման

Սամցխե-Ջավախքի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների մի մասը հեռավար է սովորում: Ամբողջական առցանց ուսուցման անցել է 16 դպրոց, իսկ մասնակի՝ 14 դպրոցի 65 դասարան: Ինչպես նաև փակվել է 8 մանկապարտեզ, իսկ 5 մանկապարտեզից 8 խումբ:

Ադիգենիի մունիցիպալիտետտում մասնակի հեռավար գործում է երկու դպրոցի երեք դասարան, ինչպես նաև մեկ մանկապարտեզի խումբ: 

Ասպինձայի մունիցիպալիտետտում մասնակի հեռավար գործում է վեց դպրոցի 27 դասարան: Փակ է երկու մանկապարտեզի մեկական խումբ:

Ախալցիխեի մունիցիպալիտետում ամբողջովին հեռավար ուսուցման է անցել հինգ դպրոց, ինչպես նաև երեք դպրոցի 27 դասարան: Փակ է երեք մանկապարտեզ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում առցանց սովորում են 10 դպրոցների աշակերտներ: Երեք մանկապարտեզ փակված է, իսկ մեկ մանկապարտեզում՝ միայն մեկ խումբ:

Բորժոմիի մունիցիպալիտետում հեռավար է գործում մեկ դպրոց, իսկ երկու դպրոցում՝ 7 դասարան: Փակ է մեկ մանկապարտեզի վեց խումբ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հեռավար է գործում մեկ դպրոցի երկու դասարան: Ամբողջովին փակվել է երկու մանկապարտեզ:tv9news.ge