Նինոծմինդայում կանցկացվի բիլիարդի հուշամրցաշար

Նինոծմինդայում կանցկացվի բիլիարդի հուշամրցաշար

Նինոծմինդայում հունվարի 20 -ին տեղի կունենա բիլիարդի մրցաշար նվիրված բժիշկ-վիրաբույժ Մհեր (Կոլյա) Գրիգորյանի հիշատակին:

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բիլիարդի մրցաշարը կմեկնարկի հունվարի 20 -ին ժամը 11:00 -ին: Մրցաշարին կգան մասնակցելու տարբեր տարածաշրջաններից` Ախալքալաքի, Ախալցիխեյի, Ծալկայի մունիցիպալիտետներից: Նախատեսված է պատվոգրեր, մեդալներ եւ գավաթներ, ինչպես նաեւ տարբեր տեսակի նվերներ կլինեն հաղթող մասնակիցների համար»:

Նշենք, որ արդեն 4 -րդ տարին է անցկացվում է բիլիարդի մրցաշարը, որը նվիրված է բժիշկ-վիրաբույժ Մհեր (Կոլյա) Գրիգորյանի հիշատակին:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Նինոծմինդայում կանցկացվի բիլիարդի հուշամրցաշար