Ողբերգական դեպք. Որդին պատահաբար կրակել է մոր վրա

Ողբերգական դեպք. Որդին պատահաբար կրակել է մոր վրա

Ողբերգությունը տեղի է ունեցել Ծալենջիխա քաղաքում (Արևմտյան Վրաստան)՝ երիտասարդը պատահաբար կրակել է մոր վրա, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։

Արձակված գնդակը դիպել է մորը։ 53-ամյա կինը վիրավորվել է պարանոցից։ Նրան տեղափոխել են կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածին։

Մահացած կնոջ դին կլինիկայից տեղափոխվել է փորձաքննության։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։