Վրաստանում սոցիալական օգնություն ստացողների թիվն աճել է

Վրաստանում սոցիալական օգնություն ստացողների թիվն աճել է

Վրաստանում մեկ տարում սոցիալական օգնություն ստացողների թիվն ավելացել է։ Օգնությունից ամենաշատն օգտվել են Սամցխե-Ջավախեթիում, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում և Քվեմո Քարթլիում: Այս մասին տեղեկանում ենք Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում հրապարակված վիճակագրական տվյալներից։

Սոցիալական օգնություն ստացողների թիվն ըստ մարզերի. 

  • Թբիլիսի՝ 2021 թվականի դեկտեմբերին կենսապահովման նպաստ է ստացել 130 748 մարդ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 111 191 մարդ։ Աճը կազմել է՝ 17,6%։ 
  • Գուրիա՝ անցյալ տարվա դեկտեմբերին գրանցվել է սոցիալապես անապահով 27 604 մարդ, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ 22 006։ Աճը կազմել է 25,4%։ 
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ նախորդ տարվա դեկտեմբերին սոցիալական աջակցություն է ստացել 14 636 մարդ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 13 814 մարդ։ Աճը կազմել է 5,9%։ 
  • Կախեթի՝ 65 880 մարդ սոցիալապես անապահով է եղել անցյալ տարվա դեկտեմբերին, 53 937-ը` 2020 թվականի դեկտեմբերին։ Աճը կազմել է 22,1%։ 
  • Իմերեթի՝ 2021 թվականի դեկտեմբերին սոցիալական աջակցություն է ստացել 83 563 մարդ, 2020 թվականի դեկտեմբերին՝ 67 625 մարդ։ Աճը կազմել է 23,6 տոկոս։ 
  • Մցխեթա-Մթիանեթի՝ անցած տարվա դեկտեմբերին գրանցվել է 18 763 սոցիալապես անապահով անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 15 987։ Աճը կազմել է 17,4%։ 
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 2021 թվականի դեկտեմբերին նպաստ է ստացել 75 830 մարդ, 2020 թվականի դեկտեմբերին՝ 65 338 մարդ: Աճը կազմել  է 16%։ 
  • Սամցխե-Ջավախեթի՝ անցյալ տարվա դեկտեմբերին գրանցվել է 19 393 սոցիալապես անապահով անձ, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ 13 613։ Աճը կազմել է 42,4%։ 
  • Քվեմո Քարթլի՝ 2021 թվականի դեկտեմբերին կենսապահովման նպաստ ստացողների թիվը սահմանվել է 77 681՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 60 496-ի փոխարեն։ Աճը կազմել է 28,4%: 
  • Շիդա Քարթլի՝ անցյալ տարվա դեկտեմբերին սոցիալապես անապահովի կարգավիճակ է ունեցել 58 452 մարդ, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ 48 546 մարդ։ Աճը կազմել է 20,4%։ 
  • Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 2021 թվականի դեկտեմբերին սոցիալական աջակցություն ստացող 70 617 մարդ, 2020 թվականի դեկտեմբերին՝ 52 045։ 

Նշենք նաև, որ  մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է 22,6%-ով։ 

Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերին պետության կողմից աջակցություն է ստացել 643 167 մարդ, ինչը 118 569-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․  2020 թվականի դեկտեմբերին պետական ​​օգնության կարիք ուներ 524 598 մարդ։ 

Մայրաքաղաք Թբիլիսիում նպաստ է ստանում 130 748 մարդ, որը կազմում է նպաստ ստացողների ընդհանուր թվի 20,3%-ը։ Երկրորդ տեղում Իմերեթին է՝ 13%, այս շրջանում աջակցություն է ստանում 83 563 մարդ։ Առաջատար եռյակում է Քվեմո Քարթլին, որտեղ պետական ​​օգնություն է ստանում կենսապահովման նպաստ ստացողների ընդհանուր թվի 12%-ը, ընդհանուր առմամբ՝ 77 681 մարդ։aliq.ge