Մշակվում է Նինոծմինդա քաղաքի կենտորնական փողոցի մայթերը

Մշակվում է Նինոծմինդա քաղաքի կենտորնական փողոցի մայթերը

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը վերջին ձյան եւ սաստիկ սառնամանիքներից հետո սառցակալվել են, ինչը խոչընդոտ է հանդիսանում հետիոտնի անցուդարձի համար:

Այսօր՝ հունվարի 18 -ին, ժամը 15:30 -ի սահմաններում Նինոծմինդայի կոմունալ ծառայության աշխատակիցները ավազով եւ աղով մշակեցին քաղաքի կենտորնական փողոցների մայթերը:

Կոմունալ ծառայության փոխտնօրեն Սիմոն Մոսոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հետագայում նույնպես իրականացվելու են այս աշխատանքները կապված մայթերի ավազով եւ աղով մշակման հետ: Նշեմ, որ դեռեւս այս աշխատանքները նախատեսված է քաղաքի միայն կենտրոնական փողոցի մայթերի համար»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Մշակվում է Նինոծմինդա քաղաքի կենտորնական փողոցի մայթերը