Լարսը գործում է սահմանափակումներով

Լարսը գործում է սահմանափակումներով

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։