Ինչի՞ վրա է ծախսվելու 1 337 700 լարին

Ինչի՞ վրա է ծախսվելու 1 337 700 լարին

Նինոծմինդայի սակրեբուլոն հաստատել է 2022 թվականի բյուջեն, որը կազմում է 9,020,000 լարի։ Այս գումարից 1,863,100 լարին հատկացվել է ենթակառուցվածքային աշխատանքներին; ենթակառուցվածքային օբյեկտների պահպանման համար՝ 526 400 լարի; շինարարության համար՝ 1 337 700 լարի.

Ասֆալտապատ փողոցները կարկատելու համար նախատեսված է 100 հազար լարի։

Վարչական շենքի վերանորոգումը 150 000 լարի։

Մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված է 637 700 լարի։

Սա ներառում է Ռոդիոնովկա գյուղի մանկապարտեզի վերանորոգումը 267 700 լարիի, Փ.Խանչալի գյուղի մանկապարտեզի վերանորոգումը 250 000 լարիի, իսկ Ղուլալիս գյուղում մանկապարտեզի կառուցումանը նախատեսված է 120 000 լարի։

Գյուղերում և քաղաքում գիշերային լուսավորության նոր ցանցի կառուցման համար նախատեսված է 250 հազար լարի։

Նշենք, որ սա այն ենթակառուցվածքային ծրագրերի մի մասն է, որոնք նախատեսված են 2022թ-ին գումարը տրամադրվում է քաղաքապետարանի բյուջեից։