Ճանապարհների իրավիճակը Նինոծմինդա-Ծալկա, Լարս և շրջանի գյուղերի ուղղությամբ

Ճանապարհների իրավիճակը Նինոծմինդա-Ծալկա, Լարս  և շրջանի գյուղերի ուղղությամբ

Ձյան տեղումների պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա և Ախալի Խուլգումո գյուղերի ճանապարհը ժամանակավորապես փակ է մնում, տեղ-տեղ՝ դժվարանցանելի։

Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհային իրավիճակի հետ կապված տեղեկություն ենք ստացել, որ Վլադիմիրովկա և Ախալի Խուլգումո գյուղերի ուղղությամբ ճանապարհները ժամանակավորապես փակ են։ Այնտեղ արդեն մաքրման աշխատանքներ են իրականացվում, մոտ մեկ ժամից ճանապարհը կմաքրվի։

Բդոյանը հավելեց, որ գյուղի ներկայացուցիչներից ու մասնագետներից տեղեկություն ստանալուն պես, որ ճանապարհները փակ են, անմիջապես կապվեցինք «Դորոժնիկ» ընկերության հետ և տեխնիկա ուղարկեցինք ։ Որտեղ որ հարկավոր է գյուղի ճանապարհը աղով մշակվի, ապա այն աղով է մշակվում։

Այսօր աղով կմշակվել են Մամզարա, Գոնդուրա, Դիլիֆ գյուղերի ուղղությամբ ավտոճանապարհները։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, արդեն երրորդ օրն է, ինչ ձնաբքի պատճառով փակ է Նինոծմինդա-Ծալկա ուղղությամբ ճանապարհը։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն փակ է տրանսպորտի այլ տեսակների համար։