Այսօր՝ հունվարի 20 -ին, Նինոծմինդայի մարզադպրոցում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի պատանեկան առաջնություն:
Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 8 թիմեր՝ Գանձա, Հեշտիա, Սաթխա, Արագյալ, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի եւ երկու թիմ Նինոծմինդա քաղաքի դպրոցներից:
Եզրափակչում Հեշտիայի թիմը 12 – 4 հաշվով հաղթեց Սաթխայի թիմին եւ գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սաթխայի թիմը գրավեց երկրորդ տեղը:
Երրորդ տեղի համար պայքարեցին Մեծ Խանչալիի եւ Նինոծմինդայի թիմերը, որտեղ 3-1 հաշվով հաղթեց Նինոծմինդան:
Եզրափակիչ դուրս եկած թիմերը Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ գավաթով:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Քաղաքում ունենք նոր վերանորոգված մարզադահլիճ, որտեղ գործում է ջեռուցման համակարգը, հանդերձարանները ծառայում են մարզիկներին, վերականգնվել է դահլիճի առաստաղը եւ այլն: Այսօրվա դրությամբ պատրաստ ենք անցկացնել ցանկացած միջոցառում եւ մեկնարկը դրվեց ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությամբ: Շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին՝ Հեշտիայի, Սաթխայի եւ Նինոծմինդայի թիմերին՝ լավ խաղ ցուցադրելու համար»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.