Հեշտիայի թիմը մինի ֆուտբոլի պատանեկան առաջնության հաղթող

Հեշտիայի թիմը մինի ֆուտբոլի պատանեկան առաջնության հաղթող

Այսօր՝ հունվարի 20 -ին, Նինոծմինդայի մարզադպրոցում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի պատանեկան առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 8 թիմեր՝ Գանձա, Հեշտիա, Սաթխա, Արագյալ, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի եւ երկու թիմ Նինոծմինդա քաղաքի դպրոցներից:

Եզրափակչում Հեշտիայի թիմը 12 – 4 հաշվով հաղթեց Սաթխայի թիմին եւ գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սաթխայի թիմը գրավեց երկրորդ տեղը:

Երրորդ տեղի համար պայքարեցին Մեծ Խանչալիի եւ Նինոծմինդայի թիմերը, որտեղ 3-1 հաշվով հաղթեց Նինոծմինդան:

Եզրափակիչ դուրս եկած թիմերը Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ գավաթով:

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Քաղաքում ունենք նոր վերանորոգված մարզադահլիճ, որտեղ գործում է ջեռուցման համակարգը, հանդերձարանները ծառայում են մարզիկներին, վերականգնվել է դահլիճի առաստաղը եւ այլն: Այսօրվա դրությամբ պատրաստ ենք անցկացնել ցանկացած միջոցառում եւ մեկնարկը դրվեց ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությամբ: Շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին՝ Հեշտիայի, Սաթխայի եւ Նինոծմինդայի թիմերին՝ լավ խաղ ցուցադրելու համար»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Հեշտիայի թիմը մինի ֆուտբոլի պատանեկան առաջնության հաղթող