Բժիշկները պայքարում են պատուհանից իրեն ցած նետած 20 ամյա աղջկա կյանքի համար

Բժիշկները պայքարում են պատուհանից  իրեն ցած նետած 20 ամյա աղջկա կյանքի համար

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: shamshyan.com