Ո՞վ հաղթեց Նինոծմինդայում կայացած բիլիարդի հուշամրցաշարում

Ո՞վ հաղթեց Նինոծմինդայում կայացած բիլիարդի հուշամրցաշարում

Նախկինում NOR ռադիոկայանը անդրադարձել էր, որ Նինոծմինդայում հունվարի 20 -ին տեղի կունենա բիլիարդի մրցաշար նվիրված բժիշկ-վիրաբույժ Մհեր (Կոլյա) Գրիգորյանի հիշատակին:

Այսօր՝ հունվարի 21 -ին հուշամրցաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին:

Մրցաշարի մասնակիցները թվով 32 էին եւ բոլորը Նինոծմինդայի մունիցիպալիտետից:

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «1 -ին հորիզոնականը գրավեց Լյուդվիգ Ղարսլյանը, 2 -րդ տեղը գրավեց Սարգիս Իգիթյանը իսկ 3 -րդ տեղը Գարիկ Ղարսլյանը»:

Նշենք, որ Եզրափակիչ դուրս եկած մասնակիցները Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ գավաթով: