Հողերի անհատական կարգով գրանցումը դառնում է վճարովի

Հողերի անհատական կարգով գրանցումը դառնում է վճարովի

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը սկսել է հողերի համակարգված գրանցումը։ 2022-2024 թվականներին գործակալությունը 59 մունիցիպալիտետներում (բացի օկուպացված տարածքներից և ինքնակառավարվող քաղաքներից՝ Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Ռուսթավի, Փոթի) փուլ առ փուլ կապահովի համակարգված գրանցումը, որի շրջանակներում անվճար օգտվել հնարավոր կլինի հետևյալ ծառայություններից՝

  • Հողամասերի կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքներ,
  • Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
  • Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում,
  • Նոտարական միջնորդություն,
  • Հողամասի սեփականության իրավունքի ճանաչում,
  • Փաստերի շարադրում;
  • Հողամասի գտնվելու վայրի, իրավունքը հավաստող փաստաթղթի հետ նույնականացման հաստատում,
  • Հողամասի սեփականության և դրա փոփոխությունների գրանցում։

Վրաստանում հողերի գրանցումը հնարավոր է երկու եղանակով՝ համակարգված և սպորադիկ (անհատական): Արդարադատության նախարարի հրամանով որոշվում է այն տարածաշրջանը, որտեղ կիրականացվի համակարգված գրանցումը։ Հողամասերի գրանցման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կողմից իրականացվում են անվճար։ Իսկ սպորադիկ գրանցումն ենթադրում է երկրի ողջ տարածքում շահագրգիռ անձի դիմումի և նրա կողմից ներկայացված գրանցման փաստաթղթերի հիման վրա հողամասի սեփականության իրավունքի և գրանցված տվյալների փոփոխության գրանցում:

Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կողմից սպորադիկ գրանցման շրջանակներում մատուցվող ծառայությունները նույնպես անվճար էին։ Վրաստանի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 31-ի որոշմամբ սպորադիկ գրանցումը դարձել է վճարովի և սահմանվել է համապատասխան վճար։

Սա նշանակում է, որ Վրաստանի 59 մունիցիպալիտետներում մինչև 2024 թվականի վերջը հողերի գրանցումը կլինի անվճար, սակայն այս աշխատանքները մունիցիպալիտետների վրա կտարածվեն փուլ առ փուլ։ Անձինք, որոնք մինչ գործակալության կողմից կոնկրետ մունիցիպալիտետում համակարգված գրանցման աշխատանքները սկսելը կցանկանան գրանցել հողերը՝ սպորադիկ կարգով պարտավոր կլինեն գումար վճարել։ 

  • Օրինական տիրելու (օգտագործման) կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա, սեփականության իրավունքի գրանցումը, հանրային ռեգիստրում գրանցված հողամասերի կադաստրային տվյալների ճշտում/փոփոխություն՝ 3 ամսվա ընթացքում՝ 300 լարի։
  • Սեփականության իրավունքի ճանաչմամբ իրավունքի գրանցում՝ 3 ամսվա ընթացքում՝ 600 լարի։
  • Եթե պարզվում է, որ հաշվառման օբյեկտն ամբողջությամբ կամ մասնակի օրինական սեփականություն չէ, գոյություն ունեցող հողամասը և շահագրգիռ անձը պահանջում է կամայականորեն զբաղեցրած հողամասը ճանաչելու իրավունքի գրանցում, սահմանված տուրքին (300 լարի) ավելացվում է 300 լարի:
  • Սպորադիկ գրանցման շրջանակներում հողամասի սեփականության իրավունքի առաջնային գրանցում և հանրային ռեգիստրում գրանցված հողի կադաստրային տվյալների ճշտում/փոփոխություն – «Հողամասերի իրավունքների համակարգված և սպորադիկ գրանցման կարգի և կադաստրային տվյալների կատարելության մասին» Վրաստանի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված ժամկետում՝ 300 լարի։

Հանրային ռեգիստրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ՝ երկրում հողերի 1/3 մասը գրանցված չէ։mtisambebi.ge