Վարչապետը` պատվաստումը խթանելու առաջիկա ծրագրերի մասին

Վարչապետը` պատվաստումը խթանելու առաջիկա ծրագրերի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ անհրաժեշտ է համարել 50 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը խրախուսող միջոցառումները շարունակելը, ինչպես նաև երկրում առկա բոլոր պատվաստանյութերն օգտագործելն ու դրանք գյուղեր հասցնելը: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսով վարակման բարձր ցուցանիշը չի ազդել հիվանդանոցների վրա, այս փուլում ազդեցությունը հիմնականում լաբորատորիաների և առաջնային առողջապահության օղակների վրա է։

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը պատվաստվել և նշել, որ անհրաժեշտ է ընդլայնել պատվաստման մասշտաբները։

«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն այս շաբաթ աճել է։ Համաճարակաբանական իրավիճակն ինտենսիվ մշտադիտարկվում և շարունակաբար վերլուծվում է: Վերջին օրերի թեստավորման արդյունքները փաստում են վարակի օրական  ցուցանիշը բավականին բարձր է, թեև մահացությունը կազմում է 1,4%, ինչը, բարեբախտաբար, համեմատաբար նվազել է» — ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը հիշեցրել է քաղաքացիներին 50 տարեկանից բարձր անձանց պատվաստման դեպքում տրվող հավելավճարի մասին և ընդգծել, որ պատրաստվում են ընդլայնել հակահամաճարակային միջոցառումները։aliq.ge