Նինոծմինդա քաղաքի երկու փողոցներում ջրատար խողովակ է պայթել

Նինոծմինդա քաղաքի երկու փողոցներում ջրատար խողովակ է պայթել

Ջրատարների վթար Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Կառլ-Մարքս փողոցներում.

Խողովակի վթարի պատճառով Կառլ-Մարկսի փողոցը հեղեղվել է ջրով և վերածվել սահադաշտի, ինչն իր հերթին դժվարացնում է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Բնակիչների խոսքով, մի քանի օր առաջ ջրամատակարարումը խափանված է եղել։

Այս հարցով մենք կապվեցինք ջրամատակարարման ծառայության հետ, որտեղից մեզ ասացին, որ առկա խնդիրը կվերացվի ինչպես Կառլ-Մարքս փողոցում, այնպես էլ Պուշկինի փողոցում։

Նինոծմինդա քաղաքի հին ջրագծերի խնդիրը ոչ միայն Կառլ-Մարկս և Պուշկին փողոցներում է, այլև Նինոծմինդա քաղաքի այլ փողոցներում, ինչը հաճախ հանգեցնում է նմանտիպ խնդիրների։