Վրաստանում մեկուսացման և կարանտինի ժամկետները փոխվել են

Վրաստանում մեկուսացման և կարանտինի ժամկետները փոխվել են

Հունվարի 17-ից Վրաստանում, պատվաստված անձանց համար, մեկուսացման և կարանտինի ժամկետները փոխվում են։ Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, մեկուսացման-կարանտինի ժակետները տարբեր կլինեն պատվաստված, չպատվաստված և քովիդով վարակված և բուժված անձանց համար։

Նոր որոշմամբ՝ ախտանիշներ չունենալու և թեթև դեպքերի համար մեկուսացման ժամկետը սահմանվում է 8 օր։ Մեկուսացման ավարտին հաջորդող 5 օրվա ընթացքում խորհրուրդ է տրվում կրել դիմակ։

Միջին ծանրության և ծանր ընթացք ունեցող դեպքերի համար ժամկետը սահմանվում է 10 օր, պետք է նկատվի իրավիճակի կտրուկ բարելավման դինամիկա վերջին 24 ժամվա ընթացքում։ Մեկուսացման ավարտից հետո 5 օրվա ընթացքում խորհուրդ է տրվում կրել դիմակ։

Ժամկետները փոխվում են նաև Քովիդով վարակվածների հետ շփվող անձանց համար։ Կարանտինի ժամկետը վերացվում է, եթե ՝

Վարակվածի հետ շփվող անձը պատվաստված է, այդ թվում խթանիչ դեղաչափ ստացած անձինք և անձինք, որոնք պատվաստված են երկու դեղաչափով։

Ինչ վերաբերում է չպատվաստված անձանց, խորհուրդ է տրվում վարակվածի հետ շփումից հետո 8 օրվա ընթացքում մնալ կարանտինում։ Վերջիններս պարտավոր են 9-12 օրվա ընթացքում դիմակ օգտագործել։