Բնակիչների կարծիքը օնլայն կազինոների մասին

Բնակիչների կարծիքը օնլայն կազինոների մասին

Այսօր՝ հունվարի 26 -ին Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում ազարտային խաղերի վերաբերյալ:

30 -ից բարձր տարիք ունեցող բնակիչներց մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ինքս ոչ խաղացել եմ ոչ էլ ցանկություն ունեմ խաղալու: Միգուցե կան մարդիկ ովքեր խաղում են եւ շահում, բայց նույն հաճախականությամբ ավելի շատ պարտվում են, կազինոն միշտ ունի իր եկամուտը»:

Մեր հարցման ժամանակ բնակիչներից մի քանիսը պատասխանեցին, որ իրենք ընդհանրապես չեն խաղացել եւ ոչ էլ ուզում են խաղալ: Իսկ մի քանիսն էլ նշեցին, որ կան մարդիկ ովքեր խաղում են սակայն դա լավ հետեւանքներ չի ունենում:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն հաստատել էր վիճակախաղի, մոլախաղերի կանոնակարգման մասին օրենքը, որտեղ օրինագծի հիման վրա մոլախաղերի հասանելիությունը կսահմանափակվի մեկ միլիոն չափահաս քաղաքացիների համար: Մարտի 1-ից կարգելվի մոլախաղը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական ​​նպաստ ստացողների, պետական ​​պաշտոնյաների, եկամուտների ծառայություն ինքնասահմանափակման մեխանիզմից օգտվելու դիմաց անձանց, ինչպես նաև այսպես կոչված Դատարանի որոշմամբ կամ ընտանիքի անդամների պահանջով սև ցուցակում ընդգրկվածների համար: Արգելվելու է մոլախաղերի բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Բնակիչների կարծիքը օնլայն կազինոների մասին

Կարդացեք նաեւ՝