Հայտնի են «Տաղանդավոր սերունդ» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Տաղանդավոր սերունդ» մրցույթի հաղթողները

Նախորդ տարվա ապրիլ ամսին մեր մունիցիպալ ,,Արշալույս,, թերթը հանդես եկավ գրական չափածո ոճում ստեղծագործող պատանիների ,,Տաղանդավոր սերունդ,, մրցութային նախագծի մասին հայտարարությամբ, որի հիմնանպատակը տաղանդավոր երեխաներին հայտնաբերելը, խրախուսելը, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելն ու ինչու չէ, նրանց ինքնակատարելագործման ճանապարհին մի փոքրիկ հիմնաքար դնելն է։

Անցած ութ ամիսների ընթացքում ,,Արշալույս,,-ի մրցութային էջում պարբերաբար տպագրվեցին մունիցիպալիտետի տարբեր կրթօջախների մոտ 40 սաների ստեղծագործություններ, որոնք գնահատվեցին թերթի ընթերցողների, օնլայն հարթակի հետևորդների և արհեստավարժ ժյուրիի կողմից՝ ի դեմս մունիցիպալիտետի մշակույթի և սպորի ծառայության պետ Լևոն Վարդանյանի, կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի վարչուհի Զարուհի Արզումանյանի, մանկավարժներ Գոհար Ղարսլյանի և Նարինե Կոնդյանի։

Նրանց անաչառ և օբյեկտիվ գնահատականների համագումարով էլ որոշվեցին մրցույթի հաղթողներն ու տարբեր անվանակարգերում պարգևատրվողները։

Այսօր, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Կանանց սենյակում անցկացվեց ,,Տաղանդավոր սերունդ,, մրցույթի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկան քաղաքապետ ԱՆԻՎԱՐԴ Մոսոյանը, մշակույթի և սպորտի ծառայության պետ ԼևՈՆ Վարդանյանը, ,,Արշալույս,, թերթի խմբագիր, մրցութային նախագծի հեղինակ ԼՈՒՍԻՆԵ Վարդանյանը, ովքեր իրենց ելույթներում անչափ կարևորեցին ստեղծագործող երեխաների ակտիվ մասնակցությունն ու էլ ավելի մեծ թվով կրթօջախների ներգրավվածությունը նախագծում ։

Ներկա էին քաղաքապետարանի, սակրեբուլոյի , խմբագրության աշխատակիցները, մրցույթի բոլոր մասնակիցները։ Մրցույթի 3-րդ կարգի դիպլոմով և մրցանակներով պարգևատրվեցին Լուիզա Ալվանջյանը/Փոկա/,Էրիկ Աբրահամյանը/ ՀՀ ք․ Արմավիր/, Օֆելյա Կիրակոսյանը / Դիլիֆ/։

Մրցույթի 2-րդ կարգի դիպլոմով և մրցանակներով պարգևատրվեցին Հուսիկ Եփրիկյանը/Հեշտիայի թիվ 2 դպրոց/ և Մանուշակ Եզեկյանը /Ջիգրաշեն/։

Մրցույթի 1-ին կարգի դիպլոմով և մրցանակով պարգևատրվեց Մարիամ Գոմցյանը /Հեշտիայի թիվ 2 դպրոց/։

Մրցույթի Գրան Պրի-ով պարգևատրվեց Ջիգրաշենի հանրային դպրոցի աշակերտուհի Տաթև ՊՈՂՈՍՅԱՆԸ։

,,Տաղանդավոր սերունդ,, պատանի ստեղծագործողների մրցույթի անվանակարգերում վկայագրերի արժանացան հետևյալ մասնակիցները․

1․ ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ- ճանաչվել է <<Հայրենասերը>> անվանակարգում /Գանձայի թիվ 2 հանրային դպրոց/

2․ ԱԼԻՍԱ ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆ – ճանաչվել է <<Ընթերցողի համակրանք>> անվանակարգում /Օրոջալարի հանրային դպրոց/

3․ ՀԵՐԻՔՆԱԶ ՉԻՉՈՅԱՆ –ճանաչվել է <<Լավագույն գաղափար>> անվանակարգում /Մ․ Գոնդուրայի հանրային դպրոց/

4․ ԴԱՅԱՆԱ ԱՆԱՆԻԿՅԱՆ- ճանաչվել է <<Ամենալիրիկական ստեղծագործող>> անվանակարգում /Մ․ Խանչալիի հանրային դպրոց/

5․ԱՐՄԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ – ճանաչվել է <<Մանուկների գունագեղ աշխարհ>> անվանակարգում /Ժդանովականի հանրային դպրոց/

6․ ՍՈՒՍԱՆՆԱ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ – ճանաչվել է <<Յուրահատուկ բանաստեղծական ձև>> անվանակարգում /Գանձայի թիվ 2 հանրային դպրոց/

7․ ԱԼԱԼՅԱ ՖԻԴԱՆՅԱՆ – ճանաչվել է <<Ներդաշնակություն>> անվանակարգում /Օրլովկայի հանրային դպրոց/

8․ ՍԱՐԳԻՍ ՀԱՅԵՆՑ – ճանաչվել է <Ժյուրիի համակրանք>> անվանակարգում / ՀՀ ք․ Երևան/

9․ ՀՈՎԻԿ ԱԴԱՄՅԱՆ – ճանաչվել է <<Ամենափոքրիկ ստեղծագործող>> անվանակարգում /Ժդանովականի հանրային դպրոց/։

Մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր։ ,,ԱՐՇԱԼՈՒՅՍ,, թերթի ,,ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ,, մրցույթը կլինի շարունակական, այս տարի կմեկնարկի փետրվար ամսից և չափածո ոճի ստեղծագործություններից բացի կընդգրկի նաև նկարչական աշխատանքներ։ Ի ԳՈՐԾ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ։

Эксперт дошкольного образования в Ниноцминде · Известны победители конкурса "Талантливое поколение"