Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից

Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից

Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ նրանք տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության,- հատուկ ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը և ապակառուցողական գործողությունները դաշնակիցների և այլ երկրների դեմ։

«Մենք պատրաստ ենք լսել Ռուսաստանի մտահոգությունները և իրական երկխոսության մեջ մտնել, թե ինչպես ամրապնդել և հարգել եվրոպական անվտանգության սկզբունքները, որոնք մենք բոլորս ստորագրել ենք Հելսինկյան ակտից ի վեր։ Սա ներառում է բոլոր երկրների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու ռազմական կազմակերպումը։

Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիվ հռետորաբանությունը և ապակառուցողական գործողությունները դաշնակիցների և այլ երկրների դեմ։ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ նրանք տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության», – ասել է Ենս Ստոլտենբերգը։

Մամուլի ասուլիսի ողջույնի խոսքում Ենս Ստոլտենբերգը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն գրավոր պատասխան է ուղարկել անվտանգության ոլորտում Ռուսաստանի վերաբերյալ առաջարկներին։