Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսին և Լարսը գործում են սահմանափակումներով

Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսին և Լարսը գործում են սահմանափակումներով

Փարավանի-Ծալկա լեռնանցքի և Լարսի ուղղությամբ ավտոճանապարհը հունվարի 27-ի ժամը 12:30-ի դրությամբ բաց է, սակայն կան սահմանափակումներ.

Ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, սահմանափակումները գործում են տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Նինոծմինդա – Բավրա ուղղությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն փակ է տրանսպորտի այլ տեսակների համար։