Շրջանի ճանապարհների իրավիճակը

Շրջանի ճանապարհների  իրավիճակը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհը բաց է.

Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհային իրավիճակի վերաբերյալ այս պահին բաց են գյուղերի ուղղությամբ բոլոր ճանապարհները, Սամեբա և Տամբովկա գյուղերի ճանապարհները բաց են միակողմանի։ Ճանապարհը բացելու համար լայնածավալ մաքրման աշխատանքներ են իրականացվում Ժդանովական – Սամեբա ուղղությամբ, և մոտ մեկ ժամից ճանապարհը կմաքրվի։ Ձնաբքի պատճառով չեն կարողանում մաքրման աշխատանքներ իրականացնել Տամբովկա գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, սակայն ճանապարհը բաց է միակողմանի։ Բաց են նաև Նինոծմինդա քաղաքի փողոցները։

Բդոյանի խոսքով՝ ինքը տեղեկություն չի ստացել, որ ինչ-որ գյուղի ուղղությամբ ճանապարհը փակ է։ Գյուղի ներկայացուցիչներից և մասնագետներից տեղեկություններ է ստանում ճանապարհների փակման մասին։

Բդոյանը նշեց նաև, որ որոշ գյուղերի ներսում ձյունածածկ ճանապարհներ կան, սակայն համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով չեն կարողանում մաքրել դրանք։

Մրցույթը նախատեսում է միայն քաղաքապետարանի գյուղերի ուղղությամբ ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Գյուղամեջյան ճանապարհները մրցույթում ներառված չեն, սակայն իրավիճակից դուրս գալով և ներսում գտնվող բնակիչների պահանջով գյուղական ճանապարհները նույնպես մաքրվում են ձնից։