Շարունակ բարձրացող ալյուրի եւ շաքարի գները

Շարունակ բարձրացող ալյուրի եւ շաքարի գները

Բնակիչների շրջանում պտտվում էր լուրեր, որ ալյուրի եւ շաքարի գները կրկին բարձրացել են:

Պարզելու համար ալյուրի եւ շաքարավազի գները այսօր՝ հունվարի 28 -ին, այցելեցինք Նինոծմինդայի խանութներ:

Աշխատակիցների հետ զրույցում հասկացանք, որ 1 պարկ ալյուրը արժե 77 – 80 լարի, իսկ բարձր որակի ալյուրը՝ 90 լարի: Իսկ 1 պարկ շաքարը արժեր 123 -125 լարի:

Բնակիչների խոսքով. «1 պարկ շաքարավազի գինը բարձրացել է 125 լարի, սակայն գումար չլինելու պատճառով չեն կարողանում ձեռք բերել, որովհետեւ աշխատանք չկա իսկ ապրանքների գներն էլ թանկ են»:

Նինոծմինդայի հացի փռերից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք առաջ մեծածախ, որ գնում էինք 1 պարկ ալյուրը արժեր 75 լարի, իսկ այսօրվա դրությամբ 1 լարիով թանկացել է: Հացի քաշը չի փոխվել, ինչպես նաեւ հացի գինը մնում է անփոփոխ, 1 լարի»: