Ոչ ոքի բիզնեսին չենք խանգարում, բայց երբ անհնար է անցնել մայթով, դա խանգարում է հազարավոր մարդկանց. Կալաձե

Ոչ ոքի բիզնեսին չենք խանգարում, բայց երբ անհնար է անցնել մայթով, դա խանգարում է  հազարավոր մարդկանց. Կալաձե

Մենք ոչ ոքի բիզնեսին չենք խանգարում, բայց երբ անհնար է անցնել մայթով, դա խանգարում է տասնյակ հազարավոր մարդկանց,- մեկնաբանել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Վարկեթիլի» մետրոյի կայարանի հարակից տարածքից առևտրականներին դուրս բերելու որոշումը մեկնաբանելիս։

Կախա Կալաձեի խոսքով՝ առեւտրականներին կօգնեն շփվել տոնավաճառների ղեկավարների հետ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը։

«Մենք ոչ մեկին չենք խոչընդոտում զբաղվել բիզնեսով և տնտեսական գործունեությամբ, բայց ամեն ինչ պետք է կարգին լինի։ Երբ անհնար է անցնել մայթով, դա խանգարում է տասնյակ հազարավոր մարդկանց։

Այս կապակցությամբ չափազանց շատ հաղորդագրություններ են ստացվում: Մենք առեւտրականներին կօգնենք շփվել տոնավաճառների ղեկավարների հետ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը»,- ասել է Կախա Կալաձեն:1tv.ge