Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կայքը թարգմանվել է հայերեն

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կայքը թարգմանվել է հայերեն

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կայքէջը թարգմանվել է հայերեն լեզվով։ Մինչ այդ այն գործում էր պաշտոնական լեզվով, այսուհետ կայքն ամբողջությամբ հասանելի է նաև հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և աբխազերեն լեզուներով։

Կայքի միջոցով կարելի է տեղեկություն ստանալ երկրում տիրող համավարակային իրավիճակի, պատվաստման ընթացքի, առկա պատվաստանյութերի և վիճակագրության մասին։

Նշենք, որ NCDC-ի կայքը պատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։

Կայքի թարգմանված տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։