Գազի թունավորումից երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել

Գազի թունավորումից երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել

Ըստ «Թբիլիսի Էներջի» ընկերության՝ Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, իսկ բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց։

Ընկերությունում հայտարարում են, որ գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։

«Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գլդանիի 2 միկրոշրջանում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու չափահաս է մահացել: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների խոսքով, բնակարան մտնելիս գազօջախի ջեռոցը հայտնաբերել են բաց ու վառված։

Անվտանգության նորմերից ելնելով, գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։ Նման դեպքում բնակարանում կուտակվում է CO, որը վտանգավոր է կյանքի համար։

Մեր մասնագետների կողմից նախնական զննությամբ վարկած ունենք, որ վթարի պատճառ է դարձել հենց այս հանգամանքը։

Այս փուլում կատարվում է հետաքննություն, որի ավարտից հետո կիմանանք միջադեպի ստույգ պատճառները։

Խնդրում ենք մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը, մի օգտագործեք արգելված տեխնիկա և գազօջախներ ջեռուցման համար։

Հետևեք անվտանգության կանոններին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։1tv.ge