Տղիբուլիի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել

Տղիբուլիի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել

Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 8 անձ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Թբիլիսիի Խեչինաշվիլիի կլինիկա։

Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկի խոսքով՝ նա մարմնի վերին հատվածում և շնչուղիների այրվածքներ ունի։

Եվս չորս հիվանդ մարմնի վրա այրվածքներ ունեն։ Նրանք կլինիկայում լրացուցիչ հետազոտություններ են անցնում։

Վթարը տեղի է ունեցել Տղիբուլիի հանքավայրում ուշ գիշերին։ Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։