Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 503 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 45 623 թեստ, այստեղից 27 148-ը արագ, իսկ 18 475-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 28,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 20,75 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 23,8 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 175 923 դեպք, որից 1 009 778 հիվանդ ապաքինվել է, 14 980-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 712 889 պատվաստում, օրական՝ 1 665։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 38 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 433 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 000 անձ:

Երեկ, հունվարի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 17 265 նոր դեպք, ապաքինվել է 5 947 պացիենտ, մահացել 34 մարդ: