Սամցխե-Ջավախեթիում արձանագրվել է Covid-ի 471 նոր դեպք

Սամցխե-Ջավախեթիում արձանագրվել է Covid-ի 471 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 24 201 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 11 800 դեպք, Աջարիայում՝ 2 204, Իմերեթիում 3 134, Քվեմո Քարթլիում՝ 1 199, Շիդա Քարթլիում՝ 1 461, Գուրիայում՝ 473, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 628, Կախեթիում՝ 1 059, Մցխեթա-Մթիանեթիում՝ 683, Սամցխե-Ջավախեթիում՝ 471, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 89:

Այս փուլում երկրում կա 164 572 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 454 մարդ, այդ թվում՝ 2 278-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 776-ը՝ Աջարիայում, 1 122-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 048 ծանր հիվանդ, այդ թվում՝ 403-ը Թբիլիսիում, 142-ը՝ Աջարիայում, 322-ը՝ Իմերեթիում: Արհեստական շնչառության սարքին է միացված 263 անձ, այստեղից Թբիլիսիում՝ 148-ը, Աջարիայում՝ 44-ը, Իմերեթիում՝ 23-ը: 2 031 պացիենտ տեղավորված է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում 1 179-ը՝ Թբիլիսիում, 594-ը՝ Աջարիայում: Տնային պայմաններում բուժվում է բուժվում է 157 087 մարդ

Կարանտինային գոտիներում տեղավորված է 33 մարդ, այդ թվում 33-ը՝ Թբիլիսում, իսկ մեկը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 299 մարդ»,-նշված է տեղեկատվության մեջ: