Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղեր հոսանքազրկվել են

Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղեր հոսանքազրկվել են

Փետրվարի 1 -ին՝ ժամը 14:00 -ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի թվով 5 գյուղեր՝ Ղաուրմա, Հեշտիա, Թորիա, Ուչմանա եւ Օրոջալար, հոսանքազրկվել են:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմոնդայի Energo-Pro Georgia էլէկտրաէներգիա մատակարարող ընկերության աշխատակցի հետ. Նրա խոսքով՝ գյուղերում տարվելու են վերականգնողական եւ Էլէկտրական սյուների տեղադրման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:

Ինչպես տեղեկացանք Energo-Pro Georgia ընկերության աշխատակցից, աշխատանքները ձգվելու են 2 -ից 3 ժամ, էլէկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի մոտավորապես ժամը 17:00 -ին: