Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 77 584 թեստ, այստեղից 47 972-ը՝ հակագենի արագ թեստով և 29 612-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 30,05%, վերջին 14 օրը –24,27%, վերջին 7 օրը – 27,36%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 250 108 դեպք: Ապաքինվել է ևս 8 326 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 038 391:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 102 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 736 590 պատվաստում, օրական՝ 5 411:

Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 723-ը: