Բարձրագույն կրթություն չունեցողները կկարողանան արվեստ դասավանդել Վրաստանի դպրոցներում

Բարձրագույն կրթություն չունեցողները կկարողանան արվեստ դասավանդել Վրաստանի դպրոցներում

Քոլեջների շրջանավարտներն իրավունք կունենան արվեստ դասավանդել դպրոցներում՝ առանց բարձրագույն կրթության դիպլոմի։ «Հանրակրթության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները երրորդ վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացել Վրաստանի խորհրդարանի կողմից։

Գործող օրենսդրության համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում արվեստին առնչվող գիտություններ կարող են դասավանդել միայն Կոնսերվատորիայի, Արվեստի ակադեմիայի, Թատրոնի և կինոյի պետական ​​համալսարանի, Տեխնիկական համալսարանի, Ակակի Ծերեթելիի և Բաթումիի Արվեստի կրթական համալսարանի դիպլոմներ ունեցող անձինք։

Փոփոխությունների ընդունման պատճառը հեղինակները կոչում են դպրոցներում կադրերի պակասը։

Ընդունված փոփոխություններով, այժմ դասավանդման համար բավական կլինի արվեստի դպրոցի շրջանավարտների դիպլոմը։ Վրաստանում այդպիսիք 15-ն են։