Փետրվարի 4-ից Վրաստանում սպասվում է ցուրտ եղանակ

Փետրվարի 4-ից Վրաստանում սպասվում է ցուրտ եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով Վրաստանում սպասվում է եղանակի վատթարացում։

Փետրվարի 4-ից 6-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան տեսքով, ինչպես նաև քամու ուժգնացում։

Լեռնային և բարձրադիր գոտիներում մեծ է ձնահյուսի հավանականությունը, սպասվում է մառախուղ և բուք։ Ծովում փոթորիկը կհասնի 4-5 բալի։

Ճանապարհների առանձին հատվածներում մերկասառույցի պատճառով սահմանափակումներ կմտցվեն տրանսպորտի համար։