Մահացել է Արթուր Գրիգորյանը

Մահացել է Արթուր Գրիգորյանը

Այսօր մահացել է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտորը 64 տարեկան էր:

Կոմպոզիտորը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին։

Գրիգորյանը հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ: Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով: 

Նշենք, որ Արթուր Գրիգորյանի ընկերները սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են հղում:

«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,- գրել է Արա Մարտիրոսյանը: