Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները մաքրվում են

Ժդանովականի գյուղամիջյան ճանապարհները մաքրվում են

NOR ռադիոկայանը անդրադարձել էր, որ արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի գյուղամիջյան ճանապարհները փակ են:

Այդ հարցի շուրջ մենք զրուցել էինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ, ում խոսքով այսօր ձյուն մաքրող տեխնիկան աշխատանքներ է տանում Գորելովկայում, այնտեղ ավարտելուց հետո ձնամաքրման աշխատանքներ կիրականացնի Ժդանովականի գյուղամիջյան եւ դեպի Սամեբա տանող ճանապարհներին:

Նշենք, որ այսօր ժամը 15:00 -ի սահմաններում ձյուն մաքրող տեխնիկան սկսել է իրականացնել մաքրման աշխատանքները եւ 18:00 -ի դրությամբ էլ մաքրվում է Ժդանովականի ներքին ճանապարհը: