Ինչու են Վրաստանում թանկացել մեքենաները

Ինչու են Վրաստանում թանկացել մեքենաները

ԱՄՆ-ում մեքենաների գների ռեկորդային աճի պատճառով դրանց գները բարձրացել են նաև Վրաստանում, Sputnik Georgia-ի հետ զրույցում ասել է AutoTrader Georgia-ի հիմնադիր Թաթա Պավլիաշվիլին։

2021 թվականին Ամերիկայում օգտագործված մեքենաները թանկացել են մոտ 35%-ով։ Հաշվի առնելով, որ օգտագործված մեքենաների արտահանման մեջ առաջատարը ԱՄՆ-ն է, դրանց ինքնարժեքը մեխանիկորեն բարձրացել է նաև Վրաստանում։

«Մենք բերում ենք վնասված մեքենաներ, վերջին երկու տարում մեքենաների ինքնարժեքն աճել է մոտ 30-40 տոկոսով, իսկ ապագայում մենք ակնկալում ենք, որ գներն էլ ավելի կբարձրանան»,- ասել է Պավլիաշվիլին։

Պատճառն, ըստ նրա, այն է, որ պայմանավորված է համաճարակով և հեռավար աշխատանքի անցնելով և այլն։ Մեքենաներն ավելի հազվադեպ են կոտրվում, և, համապատասխանաբար, տեղական ապահովագրական ընկերությունները չէին կարողանում մեքենաները վաճառել նախկինում եղած ծավալով։

Բացի այդ, վերջին վեց ամիսների ընթացքում կոնտեյներային փոխադրումների արժեքը բարձրացել է առնվազն 500 դոլարով։ Օրինակ, եթե նախկինում գները տատանվում էին 1,1-1,5 հազար դոլարի սահմաններում, ապա այժմ 1,3-1,9 հազար դոլարի սահմաններում է դեպի վրացական նավահանգիստ տեղափոխումը։

Նաև տրանսպորտի արժեքը կախված է նրանից, թե որ պետությունից է ուղարկվում մեքենան։ Օրինակ, Սիեթլից և Կալիֆոռնիայից ավելի թանկ է, քան այլ նահանգներից։