Ավտովթար երեք մեքենաների մասնակցությամբ, կան տուժածներ

Ավտովթար երեք մեքենաների մասնակցությամբ, կան տուժածներ

Խաշուրի-Բորժոմի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել: Բորժոմիից Թբիլիսի շարժվող մարդատար միկրոավտոբուսն ու երկու ավտոմեքենա բախվել են միմյանց:

Դեպքի վայրում են պարեկային ոստիկանության աշխատակիցները և շտապօգնության մեքենան։  Վթարի հավանական պատճառը եղել է մերկասառույցը, մեքենաներից մեկի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը:

Այսօր նաև եղանակային վատ պայմանների պատճառով, Խաշուրի-Բորժոմի ավտոճանապարհի երթևեկելի հատվածից կորցնելով կառավարությունը դուրս են եկել ևս երկու մեքենա:tv9news.ge