Facebook-ը գրանցել է օգտատերերի քանակի նվազում մեղավորը TikTok-ն է

Facebook-ը գրանցել է օգտատերերի քանակի նվազում մեղավորը TikTok-ն է

Վերջին 18 տարիների ընթացքում առաջին անգամ Facebook-ը գրանցել է օրական օգտատերերի քանակի նվազում։ Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս ամենի մեղավոր է համարում TikTok-ի բումը, գրում է Daily Mail-ը։

«Մարդիկ իրենց ժամանակն անցկացնելու շատ ընտրություն ունեն, և այնպիսի հավելվածները, ինչպիսին TikTok-ն է, շատ արագ են մեծանում»,- Washington Post-ի հաղորդմամբ՝ ասել է Ցուկերբերգը։

Նա կրկնել է, որ Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, մեծ ջանքեր է գործադրում զարգացնելու իր կարճ տեսաերիզների՝ Reels-ի ձևաչափը՝ փորձելով մրցակցել TikTok-ի հետ:

«Ահա թե ինչու մեր ուշադրության կենտրոնացումը Reels-ի վրա այդքան կարևոր է երկարաժամկետ հեռանկարում», – հավելել է նա: Facebook-ը, որն այժմ ունի ամեն օր սոցցանց մուտք գործող 1,93 միլիարդ օգտատեր, չորեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում գրանցել է բաժնետոմսերի 20%-ից ավելի անկում, քանի որ Metaverse նախագծի վրա անսպասելի մեծ ծախսերը հանգեցրել են ընկերության չորրորդ եռամսյակի շահույթի եզակի նվազման:

Meta-ի բաժնետոմսերը նվազել են 22,6 տոկոսով՝ հասնելով մինչև 249,90 դոլարի, ինչի հետևանքով ընկերության շուկայական արժեքը նվազել է մոտ 200 միլիարդ դոլար: