Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է

Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է

Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում. 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է: Այս մասին հայտնում է hraparak.am-ը:

Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը կայքի հետ զրույցում ասել է, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել եւ մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է եւ տղայի կյանքը փրկել չի հաջողվել»: 

Կայքին հայտնել են, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել եւ այս դեպքը տեղի է ունեցել: