Վթար Ածղուրիում

Վթար Ածղուրիում

Այսօր, գյուղ Ածղուրիում բեռնատար մեքենան կողաշրջվել է: Տեղում մոբիլիզացված են շտապօգնության և ոստիկանության աշխատակազմերը։

«Տրայլերը շրջվել է գյուղից դուրս գալու հատվածում: վատ ոլորան է, և դժբախտ պատահարներ հաճախ են տեղի ունենում: Որքան գիտեմ, զոհեր չկան», – ասում են Ածղուրի գյուղում։

Ավտովթարի պատճառ հավանաբար եղել է մերկասառույցը։ Վարորդը չի կարողացել ղեկը շրջել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վարորդը տուգանվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 116-րդ հոդվածի յոթերորդ մասով: tv9news.ge