Լարսը գործում է սահմանափակումներով

Լարսը գործում է սահմանափակումներով

Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է ծանր բեռնատարների և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։