Փետրվարի 5 եւ 6 -ին Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն: Մրցաշարին մասնակցում էին հիմնականում դպրոցականները:
Մասնակցում էին թվով 16 թիմեր (մոտ 180 մասնակիցներ) 3 թիմեր քաղաքից, իսկ մնացածը շրջանի գյուղերից՝ Օրոջալար, Սպասովկա, Ժդանովական, Հեշտիա 1, 2, Նինոծմինդա 1, 2, 3, Ղուլալիս, Փոքր Գոնդուրա, Մամզարա, Գորելովկա, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Մեծ Խանչալի եւ Թորիա:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մրցումները անցավ լարված պայքարում բայց միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր: Անցկացվեց ինչպես անհատական այնպես էլ զույգերով խաղեր: Պարգեւատրումները կատարվեցին Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության կողմից: Ասեմ, որ այս մրցաշարը շատ կարեւոր էր որովհետեւ ընտրեցինք լավագույն մասնակիցների մեր հավաքականի համար, որոնք հետագայում կմասնակցեն Վրաստանի պատանեական առաջնությանը»:
Սողոյանը նաեւ նշեց, որ ունեն մարզագույքի խնդիր թե ռակետների հետ կապված եւ թե սեղանների որակի:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝