Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 73 251 թեստ, այստեղից 53 616-ը՝ հակագենի արագ թեստով և 19 635-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 33,61%, վերջին 14 օրը –28,31%, վերջին 7 օրը – 31,86%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 350 454 դեպք: Ապաքինվել է ևս 18 221 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 124 442:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 300 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 755 879 պատվաստում, օրական՝ 4 023:

Կարանտինի ռեժիմում է 43 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 082-ը: