Սամցխե-Ջավախքի դպրոցներից շատերում ուսումն ընթանում է հեռավար

Սամցխե-Ջավախքի դպրոցներից շատերում ուսումն ընթանում է հեռավար

Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Սամցխե-Ջավախքի դպրոցների մի մասը կրկին անցել է հեռավար ուսուցման։ Տարածաշրջանում ամբողջությամբ փակվել է 27 մանկապարտեզ։ Նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայից ասում են, որ վիրուսը հիմնականում հաստատվում է աշխատակիցների մոտ պլանային թեստավորման ժամանակ:

Ուսումնական գործընթացը հեռավար կարգով ընթանում է Սամցխե-Ջավախքի 60 դպրոցներում: Ըստ մարզպետարանի տվյալների՝ այդ դպրոցներից 48-ը լիովին անցել են առցանց ռեժիմի, իսկ 12 դպրոցում՝ 74 դասարան։

Ուսումնական յուրաքանչյուր հաստատություն, որտեղ հայտնաբերվում է կորոնավիրուս, մեկ շաբաթով անցնում է հեռավար ուսուցման։

Վերջին 24 ժամում Սամցխե-Ջավախեթում կորոնավիրուս է հաստատվել 194 մարդու մոտ։tv9news.ge