Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի տարածման գագաթնակետին

Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի տարածման գագաթնակետին

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ երկրում համաճարակային իրավիճակը բավականին բարդ է, բայց կառավարելի։ Նրա խոսքով, բոլոր ցուցանիշները, որոնք բնութագրում են համաճարակային իրավիճակը, մնում են բավականին բարձր մակարդակի վրա։ Նրա խոսքով, կարելի է ասել, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի տարածման գագաթնակետին:

«Երկրում համաճարակային իրավիճակը բավականին լարված է, բայց լիովին կառավարելի։ Համաճարակային իրավիճակը բնութագրող բոլոր ցուցանիշները մնում են բավականին բարձր մակարդակի վրա։ Ակտիվ դեպքերի ճնշումն ավելի շատ գալիս է ամբուլատոր և լաբորատոր ոլորտների վրա։ Հիվանդանոցներում դեպքերի թիվն առավելագույնը չէ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։

Նա խոսեց ստեղծված իրավիճակում պատվաստման կարևորության մասին և առանձնահատուկ ուշադրություն դարձրեց պատվաստանյութի երրորդ՝ խթանող դեղաչափին։

«Ցավոք, պատվաստումների մակարդակը բարձր չէ։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ստեղծված իրավիճակում հիմնական կոչը խթանողն է։ Այսօր խթանիչ դեղաչափով պատվաստված է մինչև 180 000 մարդ: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խթանողն այսօր լուրջ զսպում է «Omicron»-ին: Ուստի ուշադրությունը պետք է դրվի կանոնակարգերի պահպանմանն ու խթանիչ դեղաչափին»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Նա խոսեց նաև կանոնակարգի պահպանման անհրաժեշտության մասին և ասաց, որ հատկապես կարևոր է, որ մարդիկ շնադիմակ կրեն։ Շնչադիմակի կրելու ցուցանիշը 75 տոկոս է, ինչը բավարար չէ»,- ասել է Գամղրելիձեն։

Միևնույն ժամանակ, համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում Ամիրան Գամղրելիձեն նշել է, որ «օմիկրոնը» շրջանառվում է կորոնավիրուսի նոր դեպքերի մոտ 95%-ում։ Նրա խոսքով՝ «Օմիկրոնով» կրկնավարակի դեպքեր դեռ չեն հաստատվել։1tv.ge