Ջավախքցի մարզիկները վերադարձան հաղթանակով

Ջավախքցի մարզիկները վերադարձան հաղթանակով

Փետրվարի 5 եւ 6 -ին Հայաստանի հանրապետության Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ քիք-բոքսինգի եւ խառը մենամարտերի պրոֆեսիոնալ առաջանություն:

Ջավախքը ներկայացրել են երկու մարզիկներ Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ Նաիր Մելիքյանը եւ Արտյոմ Քամալյանը:

Քիք-բոքսինգի մարզիչ Սերգեյ Տոնականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընդահնուր մրցում էին գոտու համար 25 զույգեր թվով 50 մարզիկներ, որոնցից երկուսը մեր տղաներն էին: Մենք ունեցանք երկու հաղթանակ Նաիր Մելիքյանը խառը մենամարտերում հաղթանակ գրանցեց, իսկ Արտյոմ Քամալյանը քիք-բոքսինգ մարզաձեւում նոկդաունի ենթարկեց Իրանցի մարզիկին եւ նվաճեցին գոտիներ: Այս անգամ Նինոծմինդայի շրջանից մասնակցիներ չունեինք: Նշեմ, որ մարտի 5 եւ 6 -ին Ախալքալաքի մարզադահլիճում տեղի կունենա քիք-բոքսինգի առաջնություն, որտեղ կլինեն մասնակիցներ ամբողջ Վրաստանից եւ Հայաստանից: Այդ առաջնությանը մենք կմասնակցենք մոտավորապես թվով 12 մարզիկներով՝ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մարզադպրոցների մասնակիցները միասին»:

Տոնականյանի խոսքով՝ այդ առաջնությանը հաղթող մասնակիցները կմեկնեն Եգիպտոս մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ջավախքցի մարզիկները վերադարձան հաղթանակով

Կարդացեք նաեւ՝

Нет описания.
Нет описания.