«Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է». մածունի թեման՝ Վրաստանի իշխանական մեդիայի եթերում

«Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է». մածունի թեման՝ Վրաստանի իշխանական մեդիայի եթերում

Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում, փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել մածունի արտահանման սահմանափակման թեմային: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրած կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»:

Գրում է aliq.ge-ն.

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասյանը, որից հետո վրաստանյան ԶԼՄ-ներն ակտիվ անդրադարձել են հարցին: Հարցի շուրջ ակտիվ քննարկում է ծավալվել սոցիալական ցանցերում:

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ: