Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում բնակիչների մեծ մասը զբաղվում են անասնապահությամբ, սակայն ինչպես NOR ռադիոկայանի հետ զրույցում բնակիչները նշեցին, ամեն ինչ թանկացել է բացի իրենց տնական ապրանքից, ժողովրդի վիճակն էլ սոցիալապես վատ է։ Մարդիկ ոչ թե ապրում են այլ գոյատեւում:
Դիլիֆ գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում ասաց. «Հիմա ամեն տեսակի ապրանքն էլ թանկ է, սարսափելի գներ են խանութներում, բայց մեր գյուղական ապրանքը՝ գառ, կով եւ այլն, շատ էժան են: Մառնեուլից ժամանած առեւտրականները կենդանիներին գումար չեն տալիս, 600 -ից 800 լարի, դրանից ոչ ավել: Բայց իրենց ապրանքը բերում թանկ վաճառում։ 1 կգ խնձորը 3 լարի, դե գնա ու ապրի՝ ինչպես ապրես»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.