Փարվանայում երթևեկությունը վերականգնվել է

Փարվանայում երթևեկությունը վերականգնվել է

Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է թեթև մեքենաների երթեւեկությունը։ Միաժամանակ քամու և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։