Փարավանի լեռնանցքում թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժն վերսկսվել է

Փարավանի լեռնանցքում թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժն վերսկսվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 94-110 (Փարավանի լեռնանցք) հատվածում, վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Սակայն նույն հատվածում քամու և ձնաբուքի պատճառով արգելվում է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածում տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։1tv.ge